Ս.թ. փետրվարի 14-ին տեղի կունենան Նոր Շիրակ – Արտաշատ, Արգավանդ – Շիրակ ճանապարհահատվածների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հասարակական լսումներ

10-02-2014

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով 2014 թվականի փետրվարի 14-ին ժամը 16.00-ին Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում՝ Բուզանդի 1/3, 7-րդ հարկում տեղի կունենան <<Էգիս ինթերնեյշնլ>> կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից ներկայացված Նոր Շիրակ – Արտաշատ, Արգավանդ – Շիրակ ճանապարհահատվածների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 52-09-73:

<
>