Մարվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը

14-11-2019

Նոյեմբերի 11-ին և 12-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  «Շամախյան տեղամաս»  մասնաճյուղի  3-րդ պահաբաժնի և «Դիլիջան տեղամաս»  մասնաճյուղի 3-րդ պահաբաժնի տարածքներում հրդեհ է բռնկվել։ Այրվել է մոտ 4 հա խոտածածկ տարածք, իսկ նոյեմբերի  13-ին՝ 2000 քմ խոտածածկ տարածք։
 «Դիլիջան» ազգային  պարկի աշխատակիցների /3 մարտական հաշվարկ/ և ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբի /1 մարտական հաշվարկ/ ջանքերով հրդեհը մարվել է։ 
Կրակն անտառ չի ներթափանցել, զոհեր և վիրավորներ չկան։  

<
>