Մշակվում  է Կոտայքի  մարզի Ջրվեժ համայնքի  Ձորաղբյուր բնակավայրի վարչական տարածքում Արամ Ալիխանյանի՝ 3.029 հա սեփական հողատարածքի  ոռոգման նպատակով  ստորերկրյա ջրային ռեսուրսից՝  1.05 լ/վ  ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը

14-11-2019

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի  նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է Կոտայքի  մարզի Ջրվեժ համայնքի  Ձորաղբյուր բնակավայրի վարչական տարածքում Արամ Ալիխանյանի՝ 3.029 հա սեփական հողատարածքի  ոռոգման /գյուղատնտեսական/ նպատակով  ստորերկրյա ջրային ռեսուրսից՝  1.05 լ/վ  ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2019 թվականի նոյեմբերի 19-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,   5-րդ հարկ, 541 սենյակ: 

 Շրջակա միջավայրի նախարարություն
 

<
>