Մշակվում  է Շիրակի   մարզի Աշոցք համայնքի վարչական տարածքում  ջրարբիացման նպատակով «Զույգաղբյուր» կոչվող տարածքի  Սարալիճ  ջրամբարից՝ 14.0 լ/վ ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 

18-11-2019

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի  նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է Շիրակի   մարզի Աշոցք համայնքի վարչական տարածքում  ջրարբիացման նպատակով «Զույգաղբյուր» կոչվող տարածքի  Սարալիճ  ջրամբարից՝ 14.0 լ/վ ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2019 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն

<
>