Թալինը՝ կանաչ քաղաք Մատչելի և մաքուր էներգիայի հասանելիության ընդլայնում Թալին համայնքում

20-11-2019

Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի զարգաման Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի՝ Փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում այսօր Թալին քաղաքում տեղի ունեցավ պոլիէթիլենային տոպրակների նվազեցման համաձայնեցված մոտեցումների մշակման վերաբերյալ հանդիպում։
Հանդիպումը միտված է շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեցմանն ու աղբի կառավարման արդյունավետ իրականացմանը։
Քննարկմանը մասնակցել են Թալին համայնքի ղեկավար Սարգիս Արամյանը,  Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, շահագրգիռ այլ կառույցների և հասարակական  կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 
Մասնակիցների հետ քննարկվել են պոլիէթիլենային տոպրակների նվազեցմանն ուղղված նոր մոտեցումները և դրանց իրականացման նպատակով առաջարկվող լուծումները։
Հանդիպման ընթացքում Թալին համայնքի բնակիչներին բաժանվել են ԼԷԴ էլեկտրախնայող լամպեր և  կտորից տոպրակներ։ 
 

<
>