Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի դեսպանի հետ

29-11-2019

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստաում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի գլխավորած պատվիրակությանը։
Նախարար Գրիգորյանը ողջունեց դեսպանին, մաղթելով նրան արդյունավետ աշխատանք Հայաստանում։
Ներկայացնելով նախարարության կողմից նախաձեռնվող օրենսդրական բարեփոխումները,  նախարար Գրիգորյանն ընդգծեց երկու երկրների միջև համագործակցության կարևորությունը՝ բնապահպանական քաղաքականության ոլորտում։
Դեսպանը հետաքրքրվեց վերջին տարում շրջակա միջավայրի նախարարության կողմից Հայաստանում իրականացված բնապահպանական հաջողված նախագծերով, միաժամանակ կարևորելով փորձի փոխանակման անհրաժեշտությունը։
Կողմերը համոզմունք հայտնեցին, որ միջազգային տարաբնույթ հարթակներում փոխգործակցությունը կարող է դրական ազդակ հանդիսանալ երկկողմ հարաբերությունների համար։
Փորձի փոխանակման շրջանակներում Լիտվայի դեսպանն առաջարկեց այցելել Լիտվա՝ ծանոթանալու իրենց երկրում ադեն իսկ կիրառվող հաջողված նախագծերին, մասնավորապես, պլաստիկ թափոնների կրճատման ուղղությամբ իրականացված նախաձեռնություններին։
Հանդիպման ավարտին շրջակա միջավայրի նախարարը Լիտվայի դեսպանին հանձնեց Հայաստանի Կարմիր գիրքը։  
 

<
>