Անահիտ Ալեքսանդրյանը ընտրվել է Մինամատայի կոնվենցիայի բյուրոյի անդամ

29-11-2019

    2019թ. նոյեմբերի 25-29-ը Ժնևում տեղի ունեցավ «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի կողմերի համաժողովի երրորդ նստաշրջանը, որի ընթացքում անց են կացվել պաշտոնատար անձանց ընտրություններ Կոնվենցիայի կողմերի համաժողովի միջնստաշրջանային ժամանակահատվածի և չորրորդ նստաշրջանի համար։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ, «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի ազգային համակարգող Անահիտ Ալեքսանդրյանը ընտրվել է Մինամատայի կոնվենցիայի բյուրոյի անդամ՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի կողմից։ 
Համաձայն նստաշրջանում կայացած որոշման տիկին Ա.Ալեքսանդրյանի լիազորությունները, որպես Կոնվենցիայի Հատուկ միջազգային ծրագրի կառավարիչների խորհրդի անդամի, երկարացվել են ևս մեկ ժամկետով։
 

<
>