Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 92-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

05-12-2019

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը ներկայացրեց համապատասխան որոշման նախագիծը, մասնավորապես նշելով, որ այն կիրառվում է մի շարք դեպքերում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումների հետևանքով հողային ռեսուրսներին պատճառված վնասը հաշվարկելու համար: Սակայն պատճառված վնասի հաշվարկման բանաձևերը կիրառելի չեն խախտումների հետևանքով հայտնաբերված վնասի հաշվարկման համար, քանի որ դիտարկում են աղբոտման կամ աղտոտման հետևանքով խախտված հողամասի խախտման (վնասման) պահից մինչև հողամասը նախնական (նորմատիվային) տեսքի բերելու պահն ընկած ժամանակահատվածները: Վերահսկողական գործառույթի իրականացման ժամանակ որոշել խախտման պահը հնարավոր չէ, կարող է ամրագրվել միայն խախտման հայտնաբերման պահը: Վերահսկողական գործառույթների շրջանակներում կիրառելու նպատակով վնասի հաշվարկման բանաձևերում սահմանել աղբոտման կամ աղտոտման հետևանքով խախտված հողամասը նախնական տեսքի բերելու ժամանակաշրջանի հաշվարկման եղանակ։

<
>