Ընդլայնվում են համագործակցության շրջանակները

09-12-2019

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ս.թ. դեկտեմբերի 9-ից 13-ը մասնակցում է «Փորձագիտական առաքելություն՝ միտված կենսաբազմազանության օրենսդրական դաշտի պաշտպանությանը» թեմայով աշխատանքային քննարկմանը։
Քննարկումը նվիրված է կենսաբազմազանության ինտեգրված կառավարման խնդիրներին և օրենսդրական դաշտի բարելավմանը։    
Քննարկմանը ներկա էին շրջակա միջավայրի նախարարության ոլորտային մասնագետներ, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ։ 
Վարդան Մելիքյանը  բնապահպանական քաղաքականության ոլորտում կարևորել է համագործակցության ընդլայնումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև կենսաբազմազանությանը վերաբերող ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։ 
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները, նորարարական ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են բնապահպանական քաղաքականությանը, մասնավորապես՝ կենդանական և բուսական աշխարհի պահպանությանը և դրանց կայուն զարգացմանը։ 
 

<
>