Ամփոփվել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման արդյունքները

13-12-2019

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում ամփոփվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման շրջանակներում ՀՀ-ում պլաստիկ դեպոզիտային համակարգի ստեղծման վերաբերյալ ներպետական օրենսդրությունը ԵՄ դիրեկտիվների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով Եվրամիություն տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիքի ներքո փորձագիտական առաքելությունը։ Խորվաթիայի Շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության փորձագետները ներկայացրել են ԵՄ N94/62, 2008/98 և 2019/904 հրահանգները, ինչպես նաև խորվաթական փորձը` համակարգի ստեղծման վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համակարգի ներդրման հետ կապված հայկական կողմին ուղղված առաջարկությունները։

<
>