ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող <<Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան>> ծրագրի իրականացման գրասենյակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է անհատ փորձագետների՝ ներկայացնելու առաջարկ կից ներկայացված տեխնիկական առաջադրանքին համապատասխանող խորհրդատվական ծառայություն մատուցելու համար։
Խորհրդատվական ծառայության անվանում․
<<Զանգեզուր կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող 7 պահպանվող տարածքների համար <<Կառավարման Արդյունավետության Գնահատման Գործիք/ԿԱԳԳ>>-ի (Management Effectiveness Tracking Tool/METT) կիրառմամբ 2016 և 2019 թթ-երի համար արդյունավետության գնահատում
Փորձագետի որակավորման պահանջները
- Բակալավրի կամ ավելի բարձր աստիճան բնապահպանության/էկոլոգիայի կամ աշխարհագրության կամ կենսաբանության կամ համանման ոլորտներում,
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ վերոնշյալ ոլորտներում,
- Առնվազն 1 ծրագրային փորձ հանձնարարության ոլորտում՝ ԿԱԳԳ/METT կամ նմանատիպ այլ գործիքի կիրառմամբ,
- Հայերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- ՊՏ-ների ոլորտային փորձառությունը կդիտվի որպես առավելություն:
Հետաքրքրված փորձագետները մինչև 2020թ-ի հունվարի 31-ը ներառյալ իրենց տեխնիկական և ֆինանսական առաջարկները (հայերեն և անգլերեն լեզուներով) (կից ձևաթղթերին համապատասխան) կարող են ներկայացնել ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման Երևանի գրասենյակ՝ հասցե․ Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, 544 սենյակ կամ ուղարկել հետևյալ էլ-փոստի հասցեներին․ m.babayan@consecoard.am և m.nalbandyan@consecoard.am:
Լրացուցիչ հարցերի կամ պարզաբանումների անհրաժեշտության դեպքում ևս կարող եք գրել վերը նշված էլ-փոստի հասցեներին։
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց