«Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ կողմից նախատեսվող Չինարիի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ

27-12-2019

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հունվարի 16-ին ժամը 14:00-ին, Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի շենքում  տեղի կունենան «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ կողմից նախատեսվող  Չինարիի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումները (4-րդ փուլ): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 

<
>