Մշակվում է Շիրակի մարզի  Արթիկ քաղաքային համայնքի վարչական տարածքում 40.0  հա հանգստի գոտու և պաշտպանիչ անտառաշերտի ոռոգման նպատակով Արթիկջուր գետի ձախ վտակից  28.0 լ/վ  ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության  նախագիծը

17-01-2020

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն մշակվում է Շիրակի մարզի  Արթիկ քաղաքային համայնքի վարչական տարածքում 40.0  հա հանգստի գոտու և պաշտպանիչ անտառաշերտի ոռոգման նպատակով Արթիկջուր գետի ձախ վտակից  28.0 լ/վ  ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության  նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2020 թվականի հունվարի 22-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ:

                      Շրջակա միջավայրի  նախարարություն
 

<
>