<<Կանաչ կլիմայի>> հիմնադրամը հաստատել է <<Կանաչ ֆինանսավորման գործիքների ընդլայնումը Հայաստանի Հանրապետությունում>> դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը

23-01-2020

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Կանաչ կլիմայի» հիմնադրամը հաստատել է «Կանաչ ֆինանսավորման գործիքների ընդլայնումը Հայաստանի Հանրապետությունում» դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը, որի շրջանակում իրականացնող մարմին է ընտրվել <<ԱրմՍվիսԲանկ>> ՍՊԸ-ն։
Նշենք, որ շրջակա միջավայրի նախարարությունը հանդիսանում է «Կանաչ կլիմայի» հիմնադրամի ազգային լիազորված մարմին։ Ծրագրի շրջանակներում հիմնադրամի կողմից հատկացվել է մոտ 660 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ Հայաստանում «կանաչ» ֆինանսական գործիքների կիրառմանն աջակցելու նպատակով։
Դրամաշնորհը նախատեսված է ուղղել Հայաստանում «կանաչ» ֆինանսավորման իրավիճակի դիտարկմանն ու միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությանը։ Ծրագրի իրականացումը թույլ կտա նաև գնահատել ոլորտի կարգավորիչ դաշտն ու դրա արդյունքում ձևավորել առաջարկությունների փաթեթի նախագիծ։
«Կանաչ ֆինանասավորման գործիքների ընդլայնումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի իրականացման արդյունքում արտոնագրված բանկերն ու ոչ բանկային ֆինանսական հաստատությունները հնարավորություն կստանան բարելավել իրենց կարողություններն ու մեթոդաբանությունը, ինչը թույլ կտա միջազգային շուկայից ներգրավել հավելյալ ֆինանսական և տեխնիկական միջոցներ՝ Հայաստանում «կանաչ» տնտեսության զարգացման նպատակով։

<
>