<<ՍՎ ջուր>> ՍՊԸ Կոտայքի մարզի Արզնի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 6/64 հորատանցքից հանքային ջրի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ

23-01-2020

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2020թ. փետրվարի 4-ին, ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Արզնի համայնքի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «ՍՎ ջուր» ՍՊԸ կողմից ներկայացված Կոտայքի մարզի Արզնի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 6/64 հորատանցքից հանքային ջրի  արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 

<
>