ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

29-01-2020

Հունվարի 31-ին՝ ժամը 11։00-ին, տեղի կունենա շրջակա միջավայրի նախարարության և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ վերանորոգված և նոր սարքավորումներով հագեցած «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի (ՇՄՄՏԿ) լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը։

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես կգա շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Ելույթ կունենան նաև միջոցառմանը հրավիրված այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից և արտերկրից, այդ թվում․

- ՀՀ փոխվարչապետ պարոն Տիգրան Ավինյան,
- Ն․Գ․ տիկին Անդրեա Վիկտորին - Հայաստանում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար,
- Ն.Գ. պարոն Ալոիս Կրաուտը - Հայաստանում Ավստրիայի դեսպան,
- պարոն Ալեքսանդր Ցինկեն - ԵՄՋՆ+ ծրագրի ԵՄ անդամ երկրների կոնսորցիումի ղեկավար

Հասցեն՝ Պարույր Սևակի փողոց 5/2 (Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, առաջին հարկ)։
Հավելենք նաև, որ աշխատանքներն իրականացվել են «Եվրոպական միության ջրային նախաձեռնություն պլյուս Արևելյան գործընկերության երկրների համար» (ԵՄՋՆ+) ծրագրի շրջանակներում՝ լաբորատորիայի կարողությունների հզորացման նպատակով:

<
>