Հարգելի տիկին/ պարոն,
Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը տեղի կունենա 2020 թ․ ապրիլի 20-ից 26-ին Ճապոնիայի Միյազակի քաղաքում և Ձեր երկրի երիտասարդներին հրավիրել մասնակցել այս միջոցառմանը։
Գագաթնաժողովը կնշանավորի երիտասարդների ներգրվավվածության 10 տարին 2011-2020 թթ․ Կենսաբազմազանության ռազմավարական պլանում և ՄԱԿ-ի կենսաբազմազանության տասնամյակի շրջանակներում։
Գագաթնաժողովը կազմակերպվում է կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական ցանցի կողմից, հյուրընկալվում է Ճապոնիայի Շրջակա միջավայրի նախարարութան կողմից, աջակցություն է ստանում Կենսաբազմազանության մասին Կոնվենցիայի քարտուղարության և Ճապոնիայի Կենսաբազմազանության հիմնադրամի կողմից այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ։
Երիտասարդներն ամբողջ աշխարհից հրավիրվում են ներկայացնելու իրենց դիմումները հնարավորինս շուտ, ամենուշը մինչև 2020 թ․ փետրվարի 5-ը։ Զարգացող երկրների երիտասարդները իրավասու են աջակցություն ստանալ կազմակերպիչներից։
Հուսով եմ երիտասարդների ուշադրությունը կհրավիրեք այս գագաթնաժողովի վրա և կխրախուսեք նրանց ակտիվորեն ներգրավվել բնության հետ ներդաշնակ աշխարհի կառուցման գործում։
Հարգանքով՝
Էլիզաբեթ Մարումա Մրեմա
Gործադիր քարտուղարի պաշտոնակատար
«Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարություն
Շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագիր
Թարգմանեց Էլ․ Ալեքսանյանը
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց