Հրավեր գնային առաջարկ ներկայացնելու վերաբերյալ/ Մեղրի և Կապան համայնքներում սպորտհրապարակների կառուցման ծրագիր/

19-02-2020

<<Ծրագիրն իրականացվում է «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի գործադիր մարմինը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն է>>

  Հարգելի գործընկեր

«ՆյուՊլանետ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացնում է  Մեղրի և Կապան համայնքներում սպորտհրապարակների կառուցման ծրագիրը:
Խնդրում ենք սպորտհրապարակների կառուցման համար, որի ընդհանուր մակերեսը կազմում է 240քմ, ներկայացնել գնային առաջարկ մինչև 2020 թվականի Մարտի 5-ը, planet2019@yandex.ru և h.khachoyan@consecoard.am էլեկտրոնային հասցեներին: 


Սպորտային մարզասարքերը պետք է բավարարեն հետևյալ պայմաններին.
Սպորտային մարզասարքերը պետք է լինեն 15 (տասնհինգ) տեսակի (տես ներքևում)՝ իրենց նշանակությամբ իրարից տարբեր, յուրաքանչյուր մարզասարքից չորս հատ՝ ընդհանուր 60 (վաթսուն) հատ մարզասարք: Անհրաժեշտ մարզասարքերի օրինակները կարող եք տեսնել ստորև բերված նկարներում:
Տեխնիկական պայմաններ՝ մարզասարքերը պետք է լինեն որակյալ մետաղից, ներկված և ի վիճակի լինեն կրելու մինչև 120կգ (հարյուր քսան)  ծանրություն: Մատակարարը տրամադրելու է միայն մարզասարքերը, իսկ աշխատանքները կատարելու է հասարակական կազմակերպությունը: 
Մատակարարման ժամկետ՝ մինչև 2020 թ-ի մայիսի 1-ը:
Կանխավ  շնորհակալ ենք համագործակցության համար:

Հարգանքով՝  «Նյու Պլանետ» բնապահպանական 
հասարակական կազմակերպության նախագահ՝ Է. Զաքարյան

Սպորտային մարզասարքեր

 

<
>