Մշակվում  է  Ալեքսանդր Գյուլումյանի՝ Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքի վարչական տարածքում՝ սեփական հողատարածքում 1.5 հա հողատարածքի ոռոգման նպատակով ստորերկրյա ջրային ռեոսուրսից 1.6 լ/վ  ջրաքանակով ջրառի ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը

28-02-2020

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն մշակվում  է  Ալեքսանդր Գյուլումյանի՝ Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքի վարչական տարածքում՝ սեփական հողատարածքում 1.5 հա հողատարածքի ոռոգման նպատակով ստորերկրյա ջրային ռեոսուրսից 1.6 լ/վ  ջրաքանակով ջրառի ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2020 թվականի մարտի 6-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,   5-րդ հարկ, 541 սենյակ:

 

Շրջակա միջավայրի նախարարություն

<
>