ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՇՄՆ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված նախնական գնահատման հայտերի և ՇՄԱԳ հաշվետվությունների փորձաքննական գործընթացի վերաբերյալ

18-03-2020

Ելնելով «Կորոնավիրուս (COVID-19)»-ի տարածման դեմ իրականացվող միջոցառումներից և գործող արտակարգ դրության պայմաններից, շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված նախնական գնահատման հայտերի և ՇՄԱԳ հաշվետվությունների փորձաքննական գործընթացը՝ ելնելով հանրային քննարկումների իրականացման անհրաժեշտությունից, երկարաձգվում է:
Բացառություն կարող են լինել այն դեպքերը, երբ քննարկումների պատասխանատուի նախաձեռնությամբ (տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններ), ապահովելով օնլայն հարթակի միջոցով հարցուպատասխանների հնչեցման հնարավորությունը և արտակարգ դրության միջոցառումների կատարումը, կնախատեսվեն և կիրականացվեն հանրային քննարկումներ:

<
>