Մշակվում է Արարատի մարզի Փոքր Վեդիի համայնքապետարանի կողմից 87.0 հա հողատարածքի ոռոգման նպատակով 2 մաքրվող հորից 35.99 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

01-04-2020

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

    Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Արարատի մարզի Փոքր Վեդիի համայնքապետարանի կողմից 87.0 հա հողատարածքի ոռոգման նպատակով 2 մաքրվող հորից 35.99 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ  դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2020թվականի ապրիլի 8-ին  ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

 Շրջակա միջավայրի նախարարություն

<
>