Նոր նշանակումներ շրջակա միջավայրի նախարարությունում
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
«Հայանտառ» ՊՈԱԿ

10-04-2020

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հրամանով Լևոն Ազիզյանը նշանակվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» նորաստեղծ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատարի պաշտոնում։
Լևոն Ազիզյանը ծնվել է 1983 թվականին։
2009 թվականին ավարտել է ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետը՝ ասպիրանտի գիտական աստիճանով։
Գերազանցությամբ ավարտել է նաև ԵՊՀ նույն ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան։
Տեխնիկական գիտությունների թեկնածու է։     
 
Աշխատանքային գործունեությունը
2017 թվականի հունվարի 9-ից - ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ,
2012 - 2016թթ․ - ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Հիդրոլոգիայի կենտրոնի պետ ,
2010թ. առ այսօր հիդրոօդերևութաբանության ոլորտին առնչվող միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի անդամ, 
2009 - 2011թթ. - ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ, Օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ,
2006-2011թթ. - «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի, Հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ։

Գործունեությունը միջազգային ծրագրերում՝
2016թ. առ այսօր - «ԵՄ ջրային նախաձեռնություն+» ծրագրի Հայաստանի ազգային իրականացման ռազմավարական խորհրդի անդամ, 
2013թ․ առ այսօր - ՀՕԿ-ի «Մերձավոր Արևելքի և Սևծովյան տարածաշրջանի երկրներում հանկարծահաս հեղեղումների կառավարում» (BSMEFFG) ծրագրի ազգային համակարգող։ 
Եղել է մի շարք միջազգային ծրագրերի փորձագետ։
20-ից ավելի գիտական հրատարակումների հեղինակ է։


Վահե Մացակյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում։
Վահե Մացակյանը ծնվել է 1985 թվականին։

2007 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ագրոնոմիայի ֆակուլտետը (մասնագիտություն` ագրոնոմ), 
2010-ին՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանի ասպիրանտուրան՝
(մասնագիտությունը՝ անտառագետ):
Կենսաբանական գիտությունների թեկնածու է։
2011-ին սկսել է աշխատանքը Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի» պրոբլեմային լաբորատորիայում՝ որպես ավագ գիտաշխատող։ 
Նույն տարում աշխատանքի է անցել գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ–ի անտառների հաշվառման և կադաստրի վարման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։
2013թ-2018թթ. «Հայանտառ» ՊՈԱԿ–ի անտառների հաշվառման և կադաստրի վարման բաժնի պետ։
2018 թվականի հուլիսի 11-ին նշանակվել է Բնապահպանության  նախարարության Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ։
2019 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար։
Հեղինակել է 4 գիտական հոդված։

<
>