Աջակցություն ուղղված զբոսաշրջության զարգացմանը

13-04-2020

Շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում 2018-2019թթ. «Լոռե» փրկարարական ջոկատ հասարակական կազմակերպությունը Ստեփանավան քաղաքի մերձակա անտառտարածքում իրականացրել է «Սպորտային և արկածային տուրիզմի զարգացում» ծրագիրը, որի նպատակը «պարանային այգու» (ռոուփպարկի) հիմնման միջոցով բնության հետ կապակցված զբոսաշրջության զարգացումն է։ 
Ժամանցային այգու ծառայություններից ստացված եկամուտներն ուղղվում են շրջակա անտառների պահպանության և անտառտնկման աշխատանքներին։ Անտառների մոնիթորինգի համար «Լոռե» ՀԿ-ն զինված է նաև դրոնով և համապատասխան փորձառությամբ։  
Ծրագիրն իրականացվել է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի տեխնիկական աջակցությամբ։
Ծրագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ https://www.facebook.com/UNDPArmenia 

<
>