«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում շարունակվում են քարտեզագրման աշխատանքները

14-04-2020

Շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում 2019-2020թթ. ընթացքում պետք է տեղորոշվի և քարտեզագրվի շուրջ 3000հա տարածք՝ 2021թ. իրականացվելիք 10մլն տնկանյութի տնկման ծրագրի աշխատանքների համար։ 
Արդեն 2019թ. աշնան-ձմռան ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության Անտառային մոնիթորինգի կենտրոնի աշխատակիցները և անտառային ոլորտի գործընկերները Հայաստանի տարբեր մարզերում առանձնացրել ու քարտեզագրել են շուրջ 1300հա անտառամերձ տարածք։ 
Հիշեցնենք, որ որոշում է կայացվել սահմանված թիրախին («10 միլիոն ծառ» նախաձեռնություն) հասնելու ժամկետը տեղափոխել 2021թ. վերջ՝ հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը, սակայն ընթացիկ մի շարք աշխատանքներ կշարունակվեն։
Ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`  https://www.facebook.com/UNDPArmenia ։

<
>