Մշակվում է Սյունիքի մարզի Կապան համայնքի Եղվարդ բնակավայրի խմելու–կենցաղային  նպատակով բնակավայրի վարչական տարածքի «Սպիտակ» ջրաղբյուրից  1.0 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

14-04-2020

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

   Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Սյունիքի մարզի Կապան համայնքի Եղվարդ բնակավայրի խմելու–կենցաղային  նպատակով բնակավայրի վարչական տարածքի «Սպիտակ» ջրաղբյուրից  1.0 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
  Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
  Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2020 թվականի ապրիլի 20-ին  ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

  Շրջակա միջավայրի նախարարություն

<
>