Նշանակվել է առաջին կին անտառտնտեսության ղեկավարը

21-04-2020

Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանի հրամանով Իրինա Պարույրի Հովհաննիսյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Իրինա Հովհաննիսյան
2009-ին ավարտել է «Գալիք» համալսարանը՝ ստանալով տնտեսագետ-մենեջերի որակավորում։
2018-ին վերապատրաստվել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ հանրային քաղաքականություններ և շահերի պաշտպանություն կրթական ծրագրով
Մասնակցել է մի շարք միջազգային վերապատրաստման ծրագրերի, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում և Ալբանիայում։
Աշխատանքային գործունեություն 
2014 թվականից հանդիսանում է «Աստղացոլք» ՀԿ նախագահ
2011-2014 թթ.- «World Vision international organization» կազմակերպության  Ճամբարակի տարածաշրջանային զարգացման ծրագրի թիմի ղեկավար
2009-2011 թթ. -  «Աստղացոլք» ՀԿ-ի դրամաշնորհների կառավարիչ
2005-2008 թթ.– Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար
1996-2004 թթ. – «Հայաստանի հեռախոսային ցանցեր» ՓԲԸ կադրերի բաժնի պետ 

<
>