Դրամաշնորհի արժանացած «Յուլյա» բարեգործական ՀԿ-ն իրականացրել է «Հաշմանդամ երեխաների սոցիալական ինտեգրում՝ ոչ ֆորմալ կրթության կազմակերպման միջոցով» ծրագիրը, որի շրջանակներում անցկացված միջոցառումների շնորհիվ հաշմանդամություն ունեցող 21 երեխաներ սոցիալիզացվել և ինտեգրվել են հասարակությանը։
Ծրագրի ընթացքում անց են կացվել զրույցներ գետերի, անտառների, շրջակա միջավայրի և բնության վերաբերյալ, երեխաներն էքսկուրսիաների միջոցով ծանոթացել են բնությանն ու պատմամշակութային արժեքներին, հոգեբանի և զարգացնող մանկավարժի կողմից անց են կացվել հետազոտական աշխատանքներ, խաղային թերապիաներ, խմբային և անհատական զրույցներ, վարժություններ։
Նման միջոցառումների կազմակերպումը նպատակ էր հետապնդում զարգացնելու երեխաների ընդհանուր գիտելիքները, շփման, խոհարարական, խմբային աշխատանքի հմտությունները, ինքնասպասարկման և ինքնաարտահայտման կարողությունները, ֆիզիկական ակտիվությունը, դրական հույզերի և հարաբերությունների ընկալումն ու տեսողական հիշողությունը: Ծրագրի ավարտին շահառու երեխաներից յուրաքանչյուրի ունեցած կարիքի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ տրամադրվել է համապատասխան գույք, տեխնիկա և անհրաժեշտ պարագաներ։
Ծրագրի արդյունքում կապանցի 21 հաշմանդամ երեխաների համար ապահովվել է ամառային զբաղվածություն՝ ոչ ֆորմալ կորության միջոցով, ինչի շնորհիվ նվազեցվել է նաև հաշմանդամ երեխաների սոցիալական մեկուսացումն ու բևեռացվածությունը:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց