ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  N474-Ա որոշմամբ Վահե Ջիլավյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ

21-04-2020

Վահե Ջիլավյան
1996 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը «Կառավարում և տնտեսական կապեր»-ի ֆակուլտետը
Աշխատանքային գործունեություն
2018 – 2020 թթ.- Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար
2017 –2018թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
2016 – 2017թթ.- Հայաստանի Խաղողագործության և գինեգործության Հիմնադրամի փոխտնօրեն, ապա գործադիր տնօրենի ժ/պ
2015 – 2016 թթ.- Հայաստանի Զարգացման Հիմնադրամի սփյուռքի գծով խորհրդատու 
2012  - 2014 թթ.-  ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ 
2009 - 2012 թթ.- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար 
1999 – 2009 թթ.- ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն՝ վարչության պետ 
2000 –2009 թթ. - ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անդամ
1999թ. – Առաջին համահայկական խաղերի ֆինանսական տնօրեն
1999 թ. - ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն՝ բաժնի պետ
1998 – 1999 թթ.– ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն՝ գլխավոր մասնագետ
Ունի քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

ՀՀ վարչապետի 21.04.2020թ.  N 474  - Ա  որոշում

<
>