Մշակվում է «Եղեգնաձոր» ՋՕԸ–ի կողմից  Վայոց ձորի մարզի վարչական տարածքի   1775.0 հա հողատարածքի ոռոգման համար Կեչուտի ջրամբարից Վայքի ինքնահոս ոռոգման համակարգով  729.0 լ/վ ջրաքանակով,  ինչպես նաև Եղեգիս–Ելփին ջրատարի աջ /ցածր/ ճյուղից  1767.0 հա ...

22-04-2020

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

    Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Եղեգնաձոր» ՋՕԸ–ի կողմից  Վայոց ձորի մարզի վարչական տարածքի   1775.0 հա հողատարածքի ոռոգման համար Կեչուտի ջրամբարից Վայքի ինքնահոս ոռոգման համակարգով  729.0 լ/վ ջրաքանակով,  ինչպես նաև Եղեգիս–Ելփին ջրատարի աջ /ցածր/ ճյուղից  1767.0 հա հողատարածքի ոռոգման  համար 1006.0 լ/վ   և   Եղեգիս–Ելփին  ջրատարի  ձախ /բարձր/ ճյուղից 2236.0 հա հողատարածքի գյուղատնտեսական /ոռոգման/ նպատակով 1251.0 լ/վ ջրաքանակներով ջրառ իրականացնելու   ջրօգտագործման թույլտվությունների  նախագծերը:  
        Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):

        Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա  2020 թվականի  ապրիլի   28-ին ժամը 1600-ին, Կառավարական 3րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն

<
>