Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերում ապրիլի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված անտառխախտման դեպքերը

28-04-2020

Անտառային պահաբաժինների ստուգումների արդյունքում «Դսեղի», «Վանաձորի», «Արծվաբերդի», «Իջևանի», «Ստեփանավանի» անտառտնտեսությունների մասնաճյուղերի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է անտառխախտման 5 դեպք (100 հատված ծառ)։ 
Անտառխախտման 5 դեպքից 2-ը բացահայտվել է։
Երկու դեպքով անտառխախտողները հայտնի են։
Դրանց վերաբերյալ կազմվել են անտառխախտման արձանագրություններ, որոնք ուղարկվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ոստիկանության համապատասխան բաժիններ։

<
>