Մեկնարկել են Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում գետերի առափնյա հատվածների ծառատնկման և ցանկապատման աշխատանքները

14-05-2020

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառմամբ սահմանված աշխատանքների կազմակերպման և իրականացման ու շահառուներին գումարի տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշումը։
Աշխատանքները համակարգում են շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը։
 Գետերի, համապատասխան համայնքների (այդ թվում՝ բնակավայրի) ցանկն՝ ըստ պատասխանատու կազմակերպությունների սահմանվում է համաձայն ձև N1-ի։
Աշխատանքներին մասնակցել ցանկացողները մինչև ՄԱՅԻՍԻ 20 պետք է ներկայացնեն հայտ՝ համաձայն  ձև N2-ի ։
Աշխատանքներին կարող են մասնակցել կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր՝ ներկայացնելով հայտ՝ համաձայն ձև N3-ի։
Հայտերի գնահատման փուլում առաջնահերթությունը տրվում է ծառատնկման ենթակա գետերին հարակից համայնքների բնակիչներին:
Հայտը բավարարելու դեպքում 3-օրյա ժամկետում դիմողը կստանա տեղեկատվություն՝ աշխատանքների իրականացման պայմանագրի կնքման ամսաթվի, ժամի, վայրի վերաբերյալ։ 
Հայտերը կարող եք ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով կամ առձեռն։
info@hayantar.am, հեռ. 055 65-04-22 («Հայանտառ» ՊՈԱԿ)
info@armeniatree.org հեռ.010 44-74-01 («Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ)
sona.kalantaryan@fpwc.org հեռ. 077 11-02-60 (Վայրի բնության և մշակութային  արժեքների պահպանման հիմնադրամ): 
    
Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում 2020 թվականի մայիսի 20-ը։
Ծառատնկման աշխատանքների իրականացման վերջնաժամկետ է սահմանվում 2020 թվականի մայիսի 31-ը։
Ցանկապատման աշխատանքների իրականացման վերջնաժամկետ է սահմանվում 2020 թվականի հուլիսի 31-ը։

 

 Անհրաժեշտ տեղեկատվություն 
Ծառատնկման աշխատանքներն իրականացվում են գետերի ափամերձ տարածքներում աճող տեղական տեսակի ուռենու կտրոնների՝ հողի մեջ տնկման եղանակով։ Կտրոնները պետք է լինեն 25-40սմ երկարությամբ, 0,5-2սմ տրամագծով, ունենան առնվազն 4 աչքաբողբոջ: Կտրոնները հողի մեջ տնկվում են աճման ուղղությամբ, երկու երրորդով, այնպես որ 2 աչքաբողբոջ մնա հողից դուրս:

ՀԱՅՏԵՐԻ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԸ ԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ։

<
>