<<Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ-ում վարչատնտեսական բաժնի պետ – կադրերի տեսուչի ժամանակավորապես թափուր աշխատատեղի համար համալրման մրցույթ։

19-05-2020


Շրջակա միջավայրի նախարարության <<Զանգեզուր>> կենսոլորտային համալաիր>> ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ վարչատնտեսական բաժնի պետ – կադրերի տեսուչի ժամանակավոր թափուր աշխատատեղի համար։
Աշխատանքային պարտականություններ․
• Վարչական բաժնի աշխատակիցների առօրյա աշխատանքային գործունեության կոորդինացում, ղեկավարում և վերահսկում,
• Աշխատակիցներին աշխատանքի ընդունման գործընթացի կազմակերպում, դիմումների հավաքագրում, նախնական հարցազրույցների վարում, նախնական ընտրության կատարում և ներկայացում տնօրենին,
• ՀՀ օրենսդրության և կազմակերպության ներքին կանոնակարգի համաձայն մարդկային ռեսուրսներին առնչվող փաստաթղթերի վարչարարության իրականացում (հրամանների կազմում, գործուղումներ, արձակուրդային օրերի հաշվարկի վարում, աշխատակիցների բացակայությունների և հաճախումների վերահսկում/տաբելների հաշվարկի վարում),
• Mulberry 2 համակարգի վերահսկում,
• Աշխատանքային նկարագրով սահմանված այլ պարտականությունների իրականացում։
Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ․
- ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմացություն,
- Գիտելիքներ մարդկային ռեսուրսների կառավարման վերաբերյալ,
- Հարցազրույցներ վարելու հմտություններ,
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
- Համակարգչի լավ իմացություն (MS Office, Internet, Mulberry 2 համակարգի փաստաթղթաշրջանառություն),
- Հայերեն լեզվի տիրապետում,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Սեղմ ժամկետներում` մի քանի աշխատանքների միաժամանակյա կատարելու կարողություն,
- Գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ:
Անհրաժեշտ որակավորում․
Բարձրագույն կրթություն իրավագիտության կամ հանրային կառավարման ոլորտներում։
Աշխատանքային փորձ․
Առնվազն 2 տարի մասնագիտական աշխատանքային փորձ:
Ներկայացված չափանիշներին համապատասխանող անձինք կարող են իրենց փաստաթղթերը՝ դիմում, որը կլրացվի տեղում, անձնագիր կամ նույնականացման քարտը և պատճենը, միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը, արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկը և պատճենը, 1 լուսանկար 3x4 չափի, ներկայացնել անձամբ (ք․ Կապան Մ․ Ստեփանյան 42/27) կամ էլեկտրոնային տարբերակով (zangezurkh@gmail.com ):
Փաստաթղթերի ներկայացնելու վերջնաժամկետը՝ հայտարարությունը հրապարակման օրվան հաջորդող 4-րդ աշխատանքային օրն է կամ դրան հաջորդող աշխատանքային օրը։ Յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար սահմանվում է դիմորդների կողմից ներկայացված դիմումների ընդունման ժամ՝ 9:30 – 17:30:

Հարգանքով՝ <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ
Հեռախոս՝ 0285-2-00-64
Էլ․ հասցե՝ zangezurkh@ gmail.com

<
>