Մշակվել է «Կլիմայի փոփոխության մասին չորրորդ ազգային հաղորդագրությունը»

25-05-2020

Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Կլիմայի փոփոխության մասին չորրորդ ազգային հաղորդագրություն»-ը ներկայացվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարություն։ 
Չորրորդ ազգային հաղորդագրությունը պատրաստվել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ:
Հայաստանի՝ կլիմայական փոփոխությունների արձագանքման հավակնոտ օրակարգի առաջնահերթություններն են.

  • ցածր ածխածնային զարգացումը, 
  • վերականգնվող էներգիայի արտադրման աճը, 
  • էներգաարդյունավետության խթանումը, 
  • անտառածածկ տարածքների պահպանումն և ընդլայնումը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ` https://www.facebook.com/UNDPArmenia

<
>