<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ում գլխավոր մասնագետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

25-05-2020

Գլխավոր մասնագետը ՝
1) իրականացնում է Կազմակերպություն ներկայացված նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթերի, հիմնադրութային փաստաթղթերի, դրանց նախնական գնահատման հայտերի և հաշվետվությունների փորձաքննությունը.
2) փորձաքննության գործընթացում առաջարկում է ներգրավել փորձագետների և ապահովում անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը,
3) փորձաքննության փուլերում մասնակցում է հանրային քննակումների կազմակերպման, իրականացման գործընթացին և քննարկումներին,
4) փորձաքննության իրականացման արդյունքում կազմում է տեխնիկական առաջադրանքի և փորձաքննական եզրակացության նախագծերը և ստորագրում:
5) տնօրենի հանձնարարությամբ պատասխանում է իր կողմից փորձաքննական գործընթաց իրականացրած հիմնադրութային փաստաթղթերի և նախատեսվող գործունեությունների վերաբերյալ գրություններին /դիմումներին, բողոքներին/.
6) տնօրենի հանձնարարությամբ մասնակցում է փորձաքննության գործընթացի վերաբերյալ քաղաքականության մշակմանը․
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
1) բարձրագույն կրթություն /մասնագիտական/,
2) ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Աշխատավարձը՝ համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտորն>> ՊՈԱԿ-ի հաստատված հաստիքացուցակի:
Աշխատավայր` ք.Երևան Փ. Բուզանդի 1/3, 011220218, mnpexpertise@bk.ru 
Փաստաթղթերը՝ (CV) ներկայացնել էլեկտրոնային փոստով մինչև ս.թ. հունիսի 30-ը:

<
>