ՀԱՐԳԵԼԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ

26-05-2020

Լուսաբանման հրավեր
Հրավիրում ենք Ձեզ շրջայցի՝ կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքներին ծանոթանալու համար։
Ուռենիների կտրոններով տնկման աշխատանքները լուսաբանելու համար Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է մայիսի 27-ին (չորեքշաբթի) լրագրողներին ուղեկցել Լոռու մարզի Մարգահովիտ համայնք։
Տեղափոխումն ապահովում է շրջակա միջավայրի նախարարությունը։
Խնդրում ենք ԶԼՄ բոլոր այն ներկայացուցիչներին, որոնք ցանկանում են մասնակցել այցելությանը պարտադիր կապ հաստատել Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն  011 818 557 հեռախոսահամարով կամ հրապարակման տակ թողնել մեկնաբանություն՝ հաստատելով իրենց մասնակցությունը (խմբի անդամների քանակը՝ նույնպես)։ 

<
>