Մշակվում է «Արտաշատ» ՋՕ ընկերության կողմից Արարատի մարզի հետևյալ համայնքների, այն է՝ ... ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը

27-05-2020

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

    Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի  և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Արտաշատ» ՋՕ ընկերության կողմից Արարատի մարզի հետևյալ համայնքների, այն է՝ Ազատավան՝ Բաղրամյանի ջ/կ- 26.0 հա, 17.72 լ/վ և 3 խ/հոր- 75.0հա, 44.68 լ/վ, Արաքսավան՝ Արաքսավանի ջ/կ-160.0 հա, 101.45 լ/վ, Բաղրամյան՝ Բաղրամյանի  ջ/կ-70.0 հա, 45.65 լ/վ և 2 խ/հոր-18.0հա,24.34 լ/վ, Բերդիկ՝ 3 խ/հոր-129.98 հա, 82.89 լ/վ, Բերքանուշ՝ Բաղրամյանի ջ/կ-70.0հա,41.66լ/վ և 2խ/հոր-79.0հա,49.77լ/վ, Բուրաստան՝ Բուրաստանի  ջ/կ- 170.0հա, 63.74լ/վ, Դալար՝ 5 խ/հոր- 136.0հա, 82.09 լ/վ, Մրգավան՝ 6 խ/հոր-162.9հա, 103.44 լ/վ և  Մխչյան՝ 1 խ/հոր -37.0հա, 14.95լ/վ ջրաքանակներով ջրառների ջրօգտագործման թույլտվությունների  նախագծերը: 
            Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
            Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծերի նախնական տարբերակների վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2020 թվականի հունիսի 2-ին, ժամը 1600-ին Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

 Շրջակա միջավայրի նախարարություն

<
>