Հարգելի համաքաղաքացիներ

09-06-2020

Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ պարկի տարածքում գտնվող, Նորաշեն համայնքին հարակից հատվածի  «Նորաշենի» արգելոցը ստեղծվել է տարածքին հարակից կղզիներում թռչունների՝ մասնավորապես, հայկական որորի, որպես հայկական բարձրավանդակում բնադրող միակ էնդեմիկ թռչունի, բնականոն ապրելակերպի ու վերարտադրության ապահովման նպատակով, իսկ արգելոցին կից «Նորաշենի» արգելավայրը ստեղծվել է արգելավայրում չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների հանգստի և ապրելակերպի բնական պայմանների ապահովման նպատակով: 
Հորդորում և պահանջում ենք, որ բացի խիստ անհրաժեշտությունից և այն էլ միայն ՊՈԱԿ-ի համաձայնությամբ, մուտք չգործել տվյալ տարածք՝ այդպիսով ապահովելով արգելոցի և արգելավայրի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված ռեժիմների անխաթար գործունեությունը:

Շնորհակալություն համագործակցության և փոխըմբռնման համար:

«Սևան» ազգային պարկ՚՚ ՊՈԱԿ

<
>