Աղբահավաք աշխատանքներ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում՝ Հավուց թառի շրջակայքում

17-06-2020

Մեկնարկել է «Զբոսաշրջային վայրերի մաքրման» սոցիալական արշավը, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ՀՀ տարածքում զբոսաշրջային վայրերի մեկանգամյա մաքրման աշխատանքներ: Ծրագիրն իրականացվում է Շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ՝ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» շրջանակներում:
‼️Կարևորելով էկոտուրիզմի դերը ամբողջ աշխարհում և Հայաստանում, «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» անդամները հունիսի 13-ին վերոնշյալ աշխատանքները կատարելու համար այցելեցին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի էկոտուրիստական երթուղիներից մեկի՝ Հավուց թառ-ի (XII-XII դարաշրջանի կառույց) տարածք: 
Աշխատանքները համակարգում էր շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության աշխատակից Վահագն Սարգսյանը: Աշխատանքները կրելու են շարունակական բնության ինչպես ԲՀՊՏ-ներում, այնպես էլ Հայաստանի զբոսաշրջային բոլոր կետերում: Հաջորդ այցը նախատեսվում է «Դիլիջան» ազգային պարկ՝ Ջուխտակ և Մաթոսավանք վանական համալիրների շրջակայք:

<
>