Նոր սարքավորումներ՝ բնության հատուկ պահպանվող տարածքներին

24-06-2020

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի 7 պահպանվող տարածքներն ընդգրկող «Զանգեզուր» Կենսոլորտային Համալիր» ՊՈԱԿ-ին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին ցուցաբերվել է տեխնիկական աջակցություն։ Տրվել են իտալական արտադրության տեխնիկական սարքավորումներ` տնկարանային տնտեսության զարգացման, հակահրդեհային նպատակներով ճանապարհամերձ հատվածների խոտհունձի ու անտառվերականգնման աշխատանքների իրականացման նպատակով։ 
Հանձնված խոտհնձիչ, հողաֆրեզ, BCS գութան, BCS առու հանող կցորդ, նստատեղ, BCS ինքնաթափ կցորդ սարքավորումներից յուրաքանչյուրից 1-ական տրամադրվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին և 2-ական՝ «Զանգեզուր» Կենսոլորտային Համալիր» ՊՈԱԿ-ին։
Ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ՝

https://www.facebook.com/%D5%8A%D5%A1%D5%B0%D5%BA%D5%A1%D5%B6%D5%BE%D5%B8%D5%B2-%D5%8F%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D4%B1%D5%BB%D5%A1%D5%AF%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D4%BE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6SPPA-A-234960370646775/

<
>