Կլիմայի փոփոխության նկատմամբ դեգրադացված վարելահողերի, արոտավայրերի և խոտհարքների հարմարվողականության բարձրացման համատեքստում իրականացվող «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» դրամաշնորհային պիլոտային ծրագրի շրջանակներում «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը 2019-2020թթ. ընթացքում իրականցրել է ծրագրով նախատեսված դեգրադացված վարելահողերի, արոտավայրերի և խոտհարքների հարմարվողականության բարձրացման աշխատանքները:
Համաձայն ծրագրի պահանջների՝
1. Դեգրադացված վարելահողերի հարմարվողականության բարձրացման նպատակով`
ա) աշնան ամիսներին տարածքները պարարտացվել են օրգանական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով, ինչպես նաև.
բ) գարնանը նույն տարածքները սնուցվել են ազոտական պարարտանյութերով,
2. Դեգրադացված արոտավայրերի և խոտհարքների հարմարվողականության բարձրացման նպատակով .
ա) վաղ գարնանը տարածքները պարարտացվել են օրգանական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով,
բ) նույն տարածքներում պարարտացմանը զուգահեռ իրականցվել է բազմամյա խոտաբույսերի ցանք:
Վարելահողերի բարելավման աշխատանքները իրականացվել են Արթիկ, Վարդաքար, Հառիճ և Նահապետավան համայնքներում, իսկ արոտավայրերի և խոտահարքների բարելավման աշխատանքները՝ Վարդաքար, Հառիճ և Նահապետավան համայնքներում:
Ծրագրի իրականացման տարածքները ներառում են 300 հա վարելահող, 190 հա արոտավայր և 15 հա խոտհարք:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց