«Կամին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Լուկաշինի տուֆերի հանքավայրի VIII C1 բլոկի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

29-06-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հուլիսի 10-ին, ժամը 12:00-ին Արագածոտնի մարզի Պարտիզակի համայնքապետարանում տեղի կունենան «Կամին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Լուկաշինի տուֆերի հանքավայրի VIII C1 բլոկի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում:

<
>