Քաղաքացի Արմինե Պետրոսյանի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջան, Հ. Աճառյան փողոց հ. 42/5 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

07-07-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հուլիսի 17-ին ժամը 15:00-ին, Արամի փողոց 76 հասցեի 1-ին բնակարանում, տեղի կունենան քաղաքացի Արմինե Պետրոսյանի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջան, Հ. Աճառյան փողոց հ. 42/5 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/։ 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18: 

<
>