Քննարկում որսորդական կազմակերպությունների հետ

07-07-2020

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն այսօր ընդունել է մի շարք որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչների։
Հանդիպմանը մասնակցել է նաև շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը։
«Որսակ Հայ» որսորդների և ձկնորսների միության նախագահ Տարոն Բրսոյանի, «Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորման» նախագահ Գագիկ Խաչատրյանի և «Աղավնաբազե» որսորդների և բնապահպանների միության ներկայացուցիչ Հովհաննես Խնուսյանի և Մուշեղ Հարությունյանի հետ քննարկվել են ոլորտը կարգավորող օրենսդրությունում նախատեսվող փոփոխությունները, ինչպես նաև  օգոստոսին մեկնարկող 2020թ. որսաշրջանին վերաբերող մի շարք կազմակերպչական հարցեր։
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ առաջարկվել է ստեղծել համագործակցության հարթակ, որի հիմնական նպատակը կլինի ապօրինի որսագողության դեմ պայքարը։ Առաջարկվել է համատեղ ուժերը ներդնել որսագողերի հայտնաբերման և դրա շնորհիվ կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ։
Քննարկվել է նաև կենդանական աշխարհի մոնիտորինգին վերաբերող խնդիրը։ Ելնելով վերոհիշյալ կազմակերպությունների բնույթից, առաջարկվել է կենսաբազմազանության մոնիտորինգ իրականացնել համատեղ։

<
>