Աշխատանքային քննարկում

08-07-2020

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն այսօր ընդունել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գնել Հասրաթյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների համատեղ աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ տնտեսվարողների կողմից ջրօգտագործման թույլտվություններով նախատեսված պարտավորությունների կատարման վերահսկողության վերաբերյալ։
Քննարկվել են նաև փոխգործակցության շրջանակի ընդլայնմանը և աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ հարցեր։
 

<
>