Եղեգիս գետի ՀԷԿ-երի վերաբերյալ

15-07-2020

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում է։
Աշխատանքային այցի նպատակն է ծանոթանալ Եղեգիս գետի վրա գործող փոքր          
ՀԷԿ-երի էկոլոգիական թողքին առնչվող խնդիրներին։ Վահե Ջիլավյանն այցելել է նաև Արփա–Սևան ՓԲԸ, Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի և ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները։ 
Նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը մասնագետների հետ քննարկել է նաև գետահատվածում փոքր ՀԷԿ-երին տրված ջրօգտագործման թույլտվություններին վերաբերող մի շարք հարցեր։ 
Նշենք, որ Եղեգիս գետի վրա գործող բոլոր փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվություններն այս պահին գտնվում են վերանայման փուլում։

<
>