Սույն թվականի հուլիսի 17-ին նախատեսվում է իրականացնել Սևանի իշխանի գեղարքունի տեսակի 3 գրամ միջին քաշով շուրջ 62.000 հատ մանրաձկան բացթողում Սևանա լիճ։
Մանրաձկան բացթողումն իրականացվելու է լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետերի միջին և ստորին հոսանքներում։
Զանգվածային լրատվության միջոցների բոլոր այն ներկայացուցիչները, որոնք կցանկանան լուսաբանել մանրաձկան բացթողնման աշխատանքները, մասնակցության հաստատման համար մինչև հուլիսի 16-ը՝ 18։00-ն, կարող են կապ հաստատել (011) 818559 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկել press@env.am էլեկտրոնային հասցեին։
Լրագրողների տեղափոխումն ապահովում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
Մեկնումը Երևանից՝ հուլիսի 17-ին, ժամը 9։00-ին՝ Կառավարական տուն 3, կենտրոնական մուտքից։
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց