Սևան ազգային պարկում՝ նոր նշանակում

17-07-2020

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն այսօր «Սևան» ազգային պարկի աշխատակազմին է ներկայացրել ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանին։
Վահե Ջիլավյանը կարևորել է ազգային պարկի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը։
Դիմելով ազգային պարկի աշխատակիցներին, Վահե Ջիլավյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ապօրինի ձկնորսությանը վերաբերող խնդիրներին՝ նշելով, որ լճի ձկնապաշարների պահպանումն ու վերականգնումը «Սևան» ազգային պարկի առաջնահերթություններից է։

<
>