Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերում հուլիսի 13-ից հուլիսի 20-ն արձանագրված անտառխախտման դեպքերը

20-07-2020

Անտառային պահաբաժինների ստուգումների արդյունքում «Ճամբարակի», «Իջևանի», «Վանաձորի», «Արծվաբերդի», «Սևքարի» մասնաճյուղերի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է անտառխախտման 15 դեպք (56 հատված ծառ)։ 
«Ճամբարակ» մասնաճյուղ- հայտնաբերվել է անտառխախտման 1 դեպք, 1 հատված ծառ, անտառխախտողը բացահայտվել է,
«Վանաձոր» մասնաճյուղ- հայտնաբերվել է անտառխախտման 2 դեպք, 29 հատված ծառ, անտառխախտողը անհայտ է,
«Իջևան» մասնաճյուղ- հայտնաբերվել է անտառխախտման 4 դեպք, 10 հատված ծառ, ապօրինի ընկուզապտուղի հավաքում և թափուկի ապօրինի տեղափոխում՝ 5 խմ, անտառխախտողը բացահայտվել է,
«Արծվաբերդ» մասնաճյուղ- հայտնաբերվել է անտառխախտման 7 դեպք, 16 հատված ծառ, անտառխախտման 7 դեպքից 6-ը բացահայտվել է,
«Սևքարի» մասնաճյուղ- հայտնաբերվել է անտառխախտման 1 դեպք, ապօրինի փայտյա տնակի կառուցում, անտառխախտողը բացահայտվել է
Դրանց վերաբերյալ կազմվել են անտառխախտման արձանագրություններ, որոնք ուղարկվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ու ոստիկանություն։
Անտառխախտման 15 դեպքից 13-ը բացահայտվել է։

<
>