«Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի կառուցման  աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

20-07-2020

 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հուլիսի 29-ին, ժամը 12:00-ին Գեղարքունիքի  մարզի Գեղհովիտի համայնքապետարանում տեղի կունենան «Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի կառուցման  աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18: 

<
>