Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպում է ունեցել մարզպետ Հունան Պողոսյանի հետ։
Վահե Ջիլավյանն ու Հունան Պողոսյանը քննարկել են Շրջակա միջավայրի նախարարության կողմից Սյունիքի մարզում իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրին վերաբերող հարցեր, որի ընդհանուր բյուջեն կազմում է 8.000.000 եվրո։
Ծրագրով նախատեսված աշխատաքների գրեթե կեսն արդեն իրականացված է։ Դրա նպատակն է նվազեցնել ճնշումը բնության հատուկ պահպանվող տարածքների վրա՝ հարակից բնակավայրերի տնային տնտեսությունների զարգացման միջոցով։
Վահե Ջիլավյանը և Հունան Պողոսյանը քննարկել են բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքներում իրականացվող ծրագրերի կատարման ընթացքն ու արդյունքները։
Վահե Ջիլավյանը, ի թիվս կատարված այլ աշխատանքների, առանձնացրել է Կապանի տարածաշրջանի 7 թիրախային բնակավայրերի աղբահանության խնդիրների լուծման նպատակով համայնքին տրամադրված աղբատարների և աղբատար մեքենաների, տեղադրված հեծանվային երթևեկության նշանների և տեղեկատվական վահանակների և հեծանվային կայանատեղիների, Սյունիքի մարզի Տաթև բնակավայրի կայուն գյուղատնտեսության զարգացման և գյուղմթերքների արտադրության նպատակով ջերմոցային և բաց դաշտային տնտեսությունների զարգացմանն ուղղված աշխատանքները։
Անդրադարձ է կատարվել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսության» մասնաճյուղում իրականացված ծառատնկման աշխատանքների, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի միջնակարգ դպրոցում արևային ֆոտոէլեկտրական կայանի և նորագույն ջեռուցման համակարգերի ներդրմանը, «Շիկահող» պետական արգելոցի հարակից՝ Շիկահող գյուղի մշտական բնակություն ունեցող բոլոր 56 տնային տնտեսություններում ջրատաքացուցիչների տեղադրմանը, Մեղրի և Ագարակ քաղաքներում մարզահրապարակների կառուցմանը, ինչպես նաև Սյունիքի մարզի կարողությունները հզորացնելու նպատակով՝ Սյունիքի մարզի 7 պահպանվող տարածքներն ընդգրկող «Զանգեզուր» Կենսոլորտային Համալիր» ՊՈԱԿ-ին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին ցուցաբերված տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցերին։
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց